Ձերբակալված է Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Բեյբությանին վրաերթի ենթարկած վարորդը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2012 11:13

Ապրիլի 13-ին, ժամը 00.50-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply