Մանրամասներ Գյումրիի քաղաքապետի ապագա փեսայի սպանությունից,ոստիկանապետի մեկնաբանությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2012 11:05

Ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին` 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան՝ ղեկին Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

«Այդ սպանությունը քաղաքական հենք չունի, միանշանակ պնդում եմ: Երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան: Շատ շուտափույթ այն կբացահայտվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությանն՝ ասաց ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Սպանության գործում շրջանառվող անուններին, ոստիկանապետը լուրջ չի վերաբերում. «Տաք հետքերով քննություն է կատարվում, մենք կարող ենք որոշակի շեղումներ ունենալ… բայց սա արագ բացահայտվողների շարքին է պատկանում»:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply