Եգիպտոսը սնանկացել է. երկիրը սովի շեմին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 11:02

«Արաբական գարունը» Եգիպտոսում  բերել է ժողովրդավարության խնդրահարույց հաղթանակի ու անվիճելի տնտեսական ճգնաժամի: Արտարժույթի պաշարները կբավականացնեն միայն մթերքի երկամսյա ներկրման: Իր արտադրանքով երկիրը կարող է իրեն կիսով չափ ապահովել, իսկ մնացածը նախկինում փոխհատուցվում էր զբոսաշրջությունից գոյացած միջոցներով, սակայն հիմա Եգիպտոսը զրկվել է տարեկան 10 մլրդ դոլարից:

Բնակչության կեսն այժմ օրական 2 դոլարից էլ պակաս է վաստակում, այնպես, որ խոսքը ոչ թե կյանքի մակարդակի  վատացման մասին է, այլ` քաղցած մահվան: ԱՄՀ-ը խոստացել է 3 մլրդ դոլար հատկացնել, սակայն «Մահմեդական եղբայրները» սպառնում են խանգարել դրան, եթե բանակը խոստացածի համաձայն, իշխանությունն իրենց չհանձնի: Ընտրություններում հաղթանակ տարած «Մահմեդական եղբայրների» համար ստեղծված իրավիճակը շատ բանով ձեռնտու է, քանի որ տնտեսական ճգնաժամը վարկաբեկում է ներկայիս ղեկավարությանն ու մաքրում իսլամիստների` իշխանություն տանող ուղին:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply