ԿԺԴՀ-ի` տիեզերք արբանյակ արձակելու փորձն անհաջող է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 9:39

Փհենյանի` սեփական տիեզերական հրթիռ արձակելու պլաններն այդուհանդերձ իրականացվեցին.  այսօր` տեղական ժամանակով 07:39-ին, հրթիռն արձակվեց, հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ն: Լուրը  հաստատել են ԱՄՆ աղբյուրները: Սակայն, CNN հեռուստաընկերության տվյալներով , հրթիռն անգամ մթնոլորտի սահմանները չի հասցրել հատել:

Ճապոնիայի պաշտոնական անձինք հայտարարում են, որ հրթիռը մասերի է բաժանվել առաջին իսկ րոպեներին`չհասնելով անգամ երկրորդ աստիճանի անջատմանը: Հրթիռի  կտորներն ընկել են Ֆիլիպինների մոտ:

Պաշտոնական Սեուլն իր հերթին տեղեկացնում է, որ հրթիռի բեկորներն ընկել են հարավկորեական տարածքային ջրեր` երկրի արևմտյան ափերի մոտ:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply