Գյումրիում սպանել են քաղաքապետի դստեր ընկերոջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2012 7:45

Գյումրիում այսօր սպանել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսային՝ դստեր ընկերոջը: Ինչպես փոխանցում են Panorama.am-ի հավաստի աղբյուրները, նրա դին գտել են մեքենայի մեջ: Սպանվածը 1985-ին թվականի ծնված է Կարեն Եսայանն է: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Վարդան Ղուկասյանի դստեր և Կարեն Եսայանի նշանադրությունը նախանշված էր վաղը:

«Առավոտ»-ն իր հերթին տեղեկացնում է, որ սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, ով, ըստ լրատվամիջոցի ոստիկանական աղբյուրների, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply