Փառքի թանգարան` Երևանի մարզական քոլեջում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 16:26

Երեկ Երևանի մարզական քոլեջում հիմնվեց «Փառքի թանգարան»` 1971-ին ստեղված այս մարզօջախի լավագույն սաների մեծադիր լուսանկարներով:Ցուցադրվում են նրանց անձնական իրերը, նվաճած մեդալները և գավաթները:

Այս մարզօջախի շրջանավարտների թվում են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնցից հանդիսությանը ներկա էին օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը (ծանրամարտ), բրոնզե մեդալակիրներ Խորեն Հովհաննիսյանը (ֆուտբոլ), Արսեն Մելիքյանը (ծանրամարտ), աշխարհի չեմպիոններ Արամ Մարգարյանը, Վաղինակ Գալստյանը (երկուսն էլ` ըմբշամարտ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (ծանրամարտ):

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն այժմ Բուլղարիայում է, սակայն նա ուղերձ էր հղել և շնորհավորել  թանգարանի բացման առթիվ: Կրթօջախի սաներից  5-ը դարձել են աշխարհի, 8-ը՝ Եվրոպայի չեմպիոն:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: ՀԱՕԿ-ի նախագահը քոլեջին նվիրեց ավտոբուս, 2 մլն դրամ հատկացրեց աշխատողներին պարգևատրելու համար: 2 մլն դրամ էլ տրամադրվեց՝ անապահով սովորողներին հանդերձանք և մարզագույք գնելու նպատակով: Երևանի մարզական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալական խոսք ասաց և ոսկե հուշագավաթ նվիրեց Ծառուկյանին:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply