Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի ավագը, պարզվել է, դոպինգ է ընդունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 16:03

picture32006-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, Իտալիայի հավաքականի ավագ Ֆաբիո Կանավարոյին ստուգել են`պարզելու նա արգելված դեղամիջոց օգտագործել է, թե ոչ: Ուսումնասիրության արդյունքը դրական է եղել:

Ֆուտբոլիստի արյան բաղադրությունում հայտնաբերվել է «Կորտիզոն» դեղամիջոցը, որը համարվում է խթանիչ:

Այժմ խաղացողը հանդես է գալիս Թուրինի «Յուվենթուսի» կազմում: Այդ ակումբի ներկայացուցիչները պարզաբանել են, որ արգելված դեղամիջոցը ֆուտբոլիստն օգտագործել է որպես հակաալերգիկ. Կանավարոն այն ընդունել է խիստ անհրաժեշտության դեպքում` իշամեղվի խայթոցից հետո:

Թե ինչ կլինի ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ: Առաջիկայում նրա հարցը քննարկելու է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային կոմիտեն:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply