ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն` հիմնական պայքարողներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 18:46

Այս ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ. yerkir.am-ի թղթակցին ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` շեշտելով, որ հիշյալ երկու ուժերը հիմնականում պայքարելու են ԱԺ-ի մեծամասնությունը վերցնելու համար:

«Սա նրանց պայքարն է, իսկ թե մնացածները քանի՞ տոկոս կստանան` մեկը մի քիչ շատ, մյուսը մի քիչ քիչ, դա իրավիճակի լուրջ փոփոխության չի հանգեցնի»,- նշեց նա:

ԱԺՄ ղեկավարի կարծիքով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս ընտրարշավում վստահաբար միմյանց հետ խնդիրներ կունենան, քանի որ թե’ մեծամասնական, թե’ համամասնական պայքարի հիմնական հավակնորդները նրանք են:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply