Ոստիկանությունը փորձում է հասցեավորման թերությունները շտկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 18:37

«Հրապարակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում տպագրված «Օդից բռնած մարդիկ» հոդվածում նշվել է, որ Վարդենիս քաղաքի մի շարք հասցեներում հաշվառված են միմյանց հետ ազգակցական կապ չունեցող քաղաքացիներ: Այսպես, Երևանյան փողոցի տուն 3 հասցեում` 16, Տեր-Գաբրիելյան փողոցի տուն 11 հասցեում` 11, Կոմիտաս փողոցի տուն 14 հասցեում` 10 քաղաքացիներ:
Ոստիկանության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ միևնույն հասցեում, բայց տարբեր ազգանուններով հաշվառված քաղաքացիները տարբեր ընտանիքների անդամներ են, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված հասցեավորման ոչ լիարժեք աշխատանքների արդյունքում բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են միևնույն հասցեներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում հասցեավորման թերությունները կշտկվեն:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply