Հրապարակվել է ծանրամարտի ՀՀ երիտասրդական հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 14:44

Հոկտեմբերի 11-18-ը Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում առաջին անգամ անցկացվելու է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մեր երկրի ներկայացուցիչներն ավարտեցին նախապատրաստական ուսումնամարզական հավաքն Աբովյանում և դրանից հետո միայն որոշվել է այն մարզիկների անունները, ովքեր մեկնելու են մրցավայր:

Առաջնությանը կմասնակցեն Սմբատ Մարգարյանը (56կգ),Վանիկ Ավետիսյանը (62 կգ), Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը (երկուսն էլ` 77 կգ), Արամ Անդրիկյանը, Աղվան Մելիքյանը (երկուսն էլ` 85 կգ), Վարդան Դավթյանը (94 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Բոլոր այս մարզիկներն էլ տիտղոսակիր են և նրանցից սպասելիքներ կան:

Նախատեսվում էր, որ հավաքականում կընդգրկվի նաև 69 կգ քաշային Դավիթ Մուրադյանը, սակայն նա դուրս է մնացել թիմից:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply