Եթե ուզում ենք հակահրթիռային պաշտպանություն ունենալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 17:50


Քանի որ Հայաստանը այսօր ՀԱՊԿ համընդհանուր ՀՕՊ-ի բաղադրիչ է, եւ մեր տարածքում իրականացված հակաօդային պաշտպանության ծառայությունը համատեղ է Ռուսաստանի հետ, իսկ կա նաեւ անհրաժեշտություն ու մտադրություն ՀԱՊԿ դաշտում նաեւ հզոր հակահրթիռային դաշտ ձեւավորելու, նման կայանը հակահրթիռային պաշտպանության ամենահեռու աչքն է դառնում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նա պարզաբանեց, որ կայանն այսօր գտնվում է Ադրբեջանում, ինչը տվյալ կայանի տեսադաշտի եւ, ընդհանրապես, հետախուզական տվյալների փոխանակումը դժվարացնում էր` ՀԱՊԿ համընդհանուր ցանցի մեջ կիրառության համար:
«Շատ ավելի օգտակար կլինի այդ կայանն ունենալ մի այնպիսի տարածքում, ուր արդեն այդ հակահրթիռային եւ հակաօդային բաղադրիչները գործում են, եւ համընդհանուր դաշտում կարող են աշխատել: Ինչ մնում է, որ իսրայելական լրատվամիջոցներում արծարծվում է այն հարցը, որ ինֆորմացիան կարող է փոխանցվել նաեւ Իրանին, դա, իհարկե, Ռուսատանի խնդիրն ու որոշելիքն է` անկախ այդ կայանից էլ, եթե Ռուսաստանը, որպես գործընկեր, որպես իր շահերի գոտի պետություն, կամենում է օգնել Իրանին հետախուզական տվյալներով եւ այլն, իհարկե, դա կարող էր արվել նաեւ արբանյակային հետախուզության տվյալների հիման վրա: Այնպես որ դա հստակ տեղեկություն չէ: Չնայած, խելամիտ է»,- ասաց ռազմական փորձագետը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ռուսական ռադիոլոկացիոն կայանի տեղակայումը Հայաստանում կարող է օգտակար լինել ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ հակաօդային ու հակահրթիռային անվտանգության, այլեւ Իրանի համար:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply