Ռուսաստանի քաղաքական առևտուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 17:47


Եթե Ադրբեջանը շարունակի պնդել Գաբալայի վարձակալման վճարի իր ավելացրած չափը, ապա Ռուսաստանը, հնարավոր է, հրաժարվի շարունակել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը: Գաբալայում խնդիրը ոչ այնքան կայանի շահագործմանն է վերաբերում, որքան Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերին: Այս մասին այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խնդիրն այստեղ Գաբալան չէ, այլ շատ ավելի քաղաքական է, եւ հստակ եզրակացությունների գալ շատ դժվար է: Քանի որ Ռուսաստանին, մեծ հաշվով, ավելի շատ պետք է ոչ թե Գաբալան, այլ այդ փոքրիկ կայազորը Ադրբեջանի տարածքում, միգուցե քաղաքական ինչ-որ առեւտրի արդյունքում, այնուամենայնիվ, թողնեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Փորձագետը միանշանակ չի կարողանում պնդել` ռուսներն, այնուամենայնիվ, կմնա՞ն Ադրբեջանում, թե՞ կհրաժարվեն հետագայում եւս Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման մտքից:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply