Ուկրաինան դեռևս զենք է մատակարարում Վրաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2009 12:48

Ուկրաինան շարունակում է զենք ու ռազմական տեխնիկա մատակարարել Վրաստանին. այդ մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Կոնովալյուկը, ով գլխավորում էր Վրաստանին ուկրաինական զենքի մատակարարումների հանգամանքների հետաքննության հարցերով Գերագույն ռադայի ժամանակավոր հետաքնչական հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2008 թ. օգոստոսին՝ Կովկասում ստեղծված հակամարտությունից հետո:

«Յուշչենկոյի եւ Սահակաշվիլիի զենքի բիզնեսը շարունակվում է»,- ասել է Կոնովալյուկը: «Հակաօդային պաշտպանության ժամանակակից համալիրները հանվում են մարտական հերթապահությունից եւ չնչին գնով տրվում վրացական բանակին: 2008 թվականի վրաց-հարավօսական հակամարտության ավարտից հետո Ուկրաինան «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջնորդությամբ շարունակում է սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումները Վրաստանին»,-նշել է պատգամավորը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնովալյուկը հայտնել է, որ «վրացական կողմը վճարման հաշվին արդեն փոխանցել է 45 մլն գրիվնա (5,6 մլն դոլար)»:

Դիտվել է 2615 անգամ:
Print Friendly

Leave a Reply