Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր չեն ցուցադրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 17:09

Գյումրիում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կասեցվել է: “Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի” նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ է հայտարարել այն` ելնելով իր կազմակերպության եւ «Ասպարեզ» ակումբի աշխատակիցների անվտանգությունից:

Նշենք, որ Գյումրիի կենտրոնական հրապարակում  այսօր` ապրիլի 12-ին, անցկացվել է հանրահավաք` ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման, որի կազմակերպիչը Գեորգի Վանյանն է:

Հանրահավաքին մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կառույցների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, բուհական եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկածներն իրենց անհանդուրժողականությունն են հայտնել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության գաղափարին։

Փառատոնին դեմ են արտահայտվել նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply