Տաթև Աբրահամյանն անհաջող է սկսել շախմատի ԱՄՆ առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 12:50

Ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆի կանանց առաջնությունում առայժմ ոչնչով չի փայլում Տաթև Աբրահամյանը: Վերջինս միջազգային վարպետ Արմեն Համբարձումյանի սանն է, ԱՄՆ հավաքականի անդամ:

10 շախմատիստուհիների պայքարում խաղացված 4 տուրից հետո Տաթևն ունի 1 միավոր: Մարզուհիները խաղալու են երկու շրջան, և Աբրահամյանը կարող է բարելավել մրցաշարային իր դիրքերը: Առաջատարն Աննա Զատոնսկիխն է` 3,5 միավոր:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply