Երևանի քաղաքապետարանը կոչ է անում միանալ շաբաթօրյակին և ծառատունկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 17:02

Երևանի քաղաքապետանը կոչ է անում մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին և ընդհանրապես բոլոր երևանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14– համաքաղաքային շաբաթօրյակին։

ԱՔաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։

Այդ նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրություններին, տարբեր կազմակերպությունների տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։

Նաև նշվում է, որ ընդառաջելով Երևանի քաղաքապետի կոչին՝ մայրաքաղաքում իրենց գործունեությունն իրականացնող շինարարական կազմակերպություններն այդ օրը աղբի հավաքման և տեղափոխման նպատակով կտրամադրեն անհրաժեշտ  մեքենամեխանիզմներ։

Մաքրման աշխատանքներին զուգահեռ,գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի օրը կտնկվի շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տնկիներ կտրամադրվեն նաև համատիրություններին։

Գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 34000 ծառ և թուփ, ինչը նախորդ տարվանից ավելի է 15000–ով։

Ծառատունկի համար Երևանի քաղաքապետարանը կտրամադրի մայրաքաղաքի բնակլիմայական և էկո համակարգին հատուկ համապատասխան տնկիներ։

Ծառատունկի համար արդեն իսկ նախատեսված են համապատասխան տարածքներ, ուստի քաղաքապետարանը կոչ է անում բոլորին՝ ձեռնպահ մնալ անկանոն ծառատունկ իրականացնելուց։

 

 

 

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply