Ֆրանսիայում փարաջա կրելու համար 300 կնոջ են տուգանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 16:20

Անցած տարի Փարիզում արգելվել է փարաջա կրելը, այդ օրից ի վեր իշխանությունները տուգանել են գրեթե 300 կնոջ:

Օրենքն ուժի մեջ է մտել 2011-ի ապրիլից: Օրենքում նշվում է, որ կանանց  մարդաշատ վայրերում արգելված է դեմքը ծածկող գլխանոց կրել:  Մեկ տարում Ֆրանսիայի իշխանությունները տուգանքով կուտակել են 45 հազար եվրո:

Օրենքն ընդունելուց հետո արդեն հունվարին փարաջա կրողների թիվը կրկնակի կրճատվել է: Օրենքում նախատեսված է նաև 30 եվրո տուգանք կամ էլ մեկ տարվա ազատազրկում  այն տղամարդկանց համար, որոնք ստիպում են կանանց փարաջա կրել:

Արգելքի նախաձեռնության հեղինակը նագահ Սարկոզին է: Նրա կողմնակիցների խոսքով, օրենքը կանանց իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունից է առաջացել: Քննադատող կողմը գտնում է, որ օրենքը հակառակը, ճնշում է կանանց իրավունքները:

Երբ օրենքը ուժ ստացավ, Ֆրանսիայի մահմեդական համայնքում, որը հաշվվում է մոտ 5 մլն մարդ, դժգոհության ալիք բարձրացավ:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply