Կոմկուսը կվերացնի ռուսական դպրոցներում սովորելու արգելքը, կրթությունն ու առողջապահությունն էլ անվճար կդարձնի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 12, 2012 16:25
Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկնել է այն միտքը, որ իրենք հետեւողականորեն հասնելու են Հայաստանի ռուսական դպրոցներում հայ երեխաների ուսում ստանալու արգելքի վերացմանը: Նա նաև կողմ է արտահայտվել խորհրդային կրթական համակարգը վերադարձնելուն և կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելուն:
Թովմասյանը նշել է, որ իրենք բարձրացնելու են նաև հայոց լեզվի ուսուցման որակը: Նա մտահոգություն է հայտնել դպրոցներում տարրական կուլտուրայի ուսուցուման բացակայության վերաբերյալ և նշել, որ երիտասարդ սերունդը, որն իր բառապաշարը լցրել է ժարգոնային արտահայտություններով, հարգանք չի տածում տարեցների հանդեպ: «Ընդհանրապես մոռացվել է «Դուք»-ով դիմելաձեւը: Դպրոցականները «դու»-ով են դիմում ծերերին»,-ասել է նա:
Խոսելով հեռուստատեսության խնդիրների մասին` ՀԿԿ ղեկավարն ասել է, որ իրենք մենք մտադիր են ամբողջությամբ վերացնել սերիալների ցուցադրումը, որտեղ գերիշխում է բռնությունը, սպանությունները, մարմնավաճառությունը: «Մենք պետք է հարված հասցնենք արեւմտյան ավանդույթներին, որոնք խորթ են հայ ժողովրդին»,-ընդգծել է ն






Facebook
Tweet This
Email This Post
