Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող խմբերին նոր խումբ է միացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 12, 2012 15:56
Մաշտոցի պուրակում կրպակների ապամոտաժման նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, տեղեկացնելով, որ ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող չորս խմբերին միանում է նոր խումբ:
Ոստիկանապետին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հինգ խմբերին ապրիլի 12-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
VI-րդ խումբ
1. Աթովանց Անդրանիկ – յոգայի եւ ուշույի հրահանգիչ
2. Ավագյան Սարգիս – մարկետինգի եւ գովազդի բաժնի ղեկավար
3. Գասպարյան Գոռ – ծրագրավորող
4. Կարախանյան Լեւոն – դոցենտ
5. Մարտիրոսյան Վահրամ – գրող, սցենարիստ
6. Նալբանդյան Հովհաննես – «Հայկական համակարգ»-ի անդամ
7. Շարափչյան Անդրանիկ – ասպիրանտ, ծրագրավորող
8. Սուքիասյան Մարինե – բժիշկ-սրտաբան
Հիշեցման կարգով ներկայացնում ենք նաեւ նախորդող հինգ խմբերը.
V-րդ խումբ
1. Ավագյան Լեւոն – արվեստի գործիչ
2. Բաբայան Արայիկ – ծրագրավորող
3. Գալստյան Ժաննա – հայ գիտնականների միավորում
4. Խաչատրյան Գեղամ – ճարտարագետ
5. Խարազյան Մարիամ – նկարիչ, տիկնիկագործ
6. Ռուբինյան Կարապետ – ԱԺ նախկին փոխնախագահ
7. Ղազարյան Գրիզելդա – ֆիզիկոս
8. Սայադյան Արմինե – աշխարհագրագետ, քարտեզագիր
9. Սիմոնյան Սյուզան – թարգմանիչ-խմբագիր
10. Նահատակյան Համլետ – մանկավարժ
IV-րդ խումբ
1. Անտոնյան Գուրգեն – դերասան
2. Բալյան Վարդան – երաժիշտ
3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան
4. Կիվիրյան Արգիշտի – «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող
5. Մանասյան Նվարդ – կրթության մասնագետ
6. Մովսիսյան Արտակ – պատմաբան
7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի
8. Ճաղարյան Հակոբ – պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար
9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության եւ էկոլոգիայի գծով փորձագետ
10. Փարադյան Գագիկ – «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն
III-րդ խումբ
1. Ավագյան Մարիամ – կենսաֆիզիկոս
2. Զարոբյան Նիկիտա – տեխ.գիտ.թեկնածու
3. Կալենչյան Կարո – ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու
4. Համբարյան Արսեն – գրող, երգահան, երգիչ
5. Մեսրոբյան Հարություն – կառավարման փորձագետ
6. Մինասյան Հայկ – ֆիզիկոս
7. Մնեյան Լալա – Հայաստանի ժողովրդական վարպետ
8. Յազիճյան Գեւորգ – լրագրող, հրապարակախոս
9. Ֆրանգուլյան Երվանդ – երաժիշտ
II-րդ խումբ
1. Բաղդասարյան Էդգար – ռեժիսոր
2. Դոխոլյան Արթուր – լրագրող
3. Եղիազարյան Օշին – ճարտարապետ
4. Եղնուկյան Կարո – իրավաբան, PFA խորհրդի անդամ, բիզնեսմեն
5. Կարապետյան Արայիկ – ճարտարագետ
6. Մինասյան Սեյրան – քիմիկոս
7. Վարդումյան Հովիկ – գրող
8. Վարդանյան Արտավազդ – մաթեմատիկոս
I-ին խումբ
1. Աբրահամյան Էմիլ – նկարիչ
2. Դանիելյան Ստեփան – քաղաքագետ
3. Խզմալյան Տիգրան – կինոռեժիսոր
4. Կարապետյան Հարություն – ֆիզիկոս
5. Հովհաննիսյան Արմեն – բլոգեր
6. Ղահրիյան Հայկազն – «Լրագիր» էլ. թերթի խմբագիր
7. Ղուկասյան Անդրիաս – քաղաքագետ
8. Շիկոնյան Կարեն – ճարտարագետ
9. Սարկիսյան Մանվել – ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ
10. Սարոյան Սարո – ՌԱՀՀԿ փորձագետ
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:






Facebook
Tweet This
Email This Post
