Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ինչքան պետք է գոլ կխփի` «Պիվի Հակոբ»-ին հաղթելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 15:40

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին: «Խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցությունը նախերգանքն է նախագահական ընտրություններին մասնակցելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հակոբյանը: «Ժողովրդի արգանդը դեռ չի չորացել, եւ անպայման քաղաքական ընտրություններում մարտադաշտ կուղարկի  քաղաքական այսօրվա երկունքի արդյունքում նոր տիպի քաղաքական գործիչների, որոնք իսկապես կարող են դառնալ տնտեսական նոր քաղաքականության  հայեցակարգային ճարտարապետը եւ գաղափարական վարդապետը»,-նշել է նա:

Դավիթ Հակոբյանի խոսքով, «պատմական քաղաքական թափոնների ժամանակներն անցել են»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա Հակոբյանը համոզված է, որ 41 ընտրատարածքում ինքը հաղթելու է Հակոբ Հակոբյանին («Պիվի Հակոբ»): «Ինչքան պետք է գոլ կխփեմ հաղթելու համար»,-ասել  է նա:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply