Երևանում 25-ամյա երիտասարդը, իսկ առատաշեն գյուղում 8-ամյա աղջիկը վրաերթի են ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2012 15:13

Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply