«Եվրագավաթ 2009»-ում «Միկա»-ի շախմատիստները սայթաքեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 14:49

Մակեդոնական Օհրիդ քաղաքում անցկացվող շախմատի «Եվրագավաթ 2009» մրցաշարի 5-րդ տուրում Երևանի «Միկա» տղամարդկանց թիմը 2,5:3,5 հաշվով զիջեց առաջատարներից մեկին` Սարատովի «Էկոնոմիստին»:

Լևոն Արոնյանը պարտության մատնեց Եվգենի Ալեքսեևին, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը համապատասխանաբար զիջեցին Պավել Էլյանովին ու Նի Հուային: Գաբրիել Սարգսյան – Եվգենի Տոմաշևսկի, Արման ՓաշիկյանԲու Քսիանջի և Տիգրան Պետրոսյան– Ալեքսանդր Մոյիսեենկո պարտիաներն ավարտվեցին ոչոքի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Սարատովն» ու մակեդոնական «Ալկալոիդը», որոնք անցկացրած 5 հանդիպումներում էլ հաղթանակներ են տարել: 3-րդ հորիզոնականում ռուսական «Ուրալն» է, որն ունի 9 միավոր :

«Միկան» 8 միավորով մի քանի այլ մասնակիցների հետ բաժանում է 4-9-րդ տեղերը:

Առաջին հաղթանակը տարավ կանանց «Միկա» ակումբը` 3,5:0,5 հաշվով առավելության հասնելով սերբական «ԲԱՍ Բեոգրադին»: Մեր թիմից Նինո Խուրցիձեն ոչ-ոքի խաղաց Անժելիկա Ստոյանովիչի հետ:

Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Իննա Գապոնենկոյին, Հարիկա Դրոնովալին` Տատյանա Վասիլևիչին, Լիլիթ Գալոյանը` Լիլիա Դրլևիչին:

Այս հաղթանակից հետո «Միկան» իր միավորների պաշարը հասցրեց 5-ի և 5-9-րդ տեղերը բաժանողների խմբում է : Կանանց թիմերի պայքարում առաջատարները ռուսական «Սպարտակ» և վրացական «Սամայյա» թիմերն են` 8-ական միավոր:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply