Բելառուսի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2012 14:29

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply