Մագադանում մեկուկես տարեկան երեխան որոշել է ինքնուրույն հեռանալ մանկապարտեզից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 14:20

Մագադանում, դաստիարակչուհու անուշադրության պատճառով մեկուկես տարեկան երեխան առանց վերնահագուստի ինքնուրույն հեռացել է մանկապարտեզից ու կես կմ այդպես քայլել: Դեպքը պատահել է ուրբաթ օրը, սակայն դրա մասին իմացվել է այսօր:”Ուրբաթ օրը երեխան թեթև հագուստով ու ամառային կոշիկներով դուրս է եկել մանկապարտեզից: Այդ օրը դրսում -10 աստիճան էր: Ու այդպես կես կմ քայլել է: Ընդ որում, երեխայի անհետացումը դաստիարակչուհին անգամ չի էլ նկատել: Տղային տեսել է տեղաբնակներից մեկն ու մեքենայով հետ տարել: Մենք հետազոտել ենք նրան : Բարեբախտաբար երեխան չի տուժել: Իսկ դաստիարակչուհին բացատրել է, որ այդ ժամանակ աշխատում էր փաստաթղթերի հետ ու չի նկատել երեխայի հեռանալը”,  պատմել է Մագադանի անչափահասների գործով զբաղվող բաժնի   տեսուչը:

Կատարվածի առիթով  ստուգումներ են անցկացվում: Իսկ մանկապարտեզում մեկնաբանություններից հրաժարվել են, միայն դաստիարակչուհին է  ազատման դիմում տվել:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply