Arf2012.am–ն այլեւս ՀՅԴ-ի նախընտրական քարոզչական կայքի հասցեն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 14:21


ՀՅԴ-ն այսօր ներկայացրեց իր նոր` խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին նվիրված կայքը: Կայքը գործելու է arf2012.am հասցեով: ՀՅԴ քարոզչական հանձնախմբի անդամ Վահան Վարդանյանը կայքի ներկայացման ժամանակ նշեց, որ կայքն իր տեսակով առանձնանում է նրանով, որ ՀՅԴ-ն ունի տարբեր տեսակի քարոզչական կայքեր, թե’ պառլամենտի, թե’ հայդատի եւ թե’ մնացած աշխատանքների համար, բայց սա զուտ քարոզարշավի հետ կապված կայքն է:
«Այն կարող է շատ օգտակար լինել ոչ միայն քաղաքացիների, այլեւ լրագրողների համար, քանի որ այնտեղ ունենք առանձին բաժին` միջոցառումներ բաժինը, որտեղ ներկայացվբում են, թե ապագայում ինչ հանդիպումներ, միջոցառումներ են լինելու»,- նշեց նա:
Նոր Կայքում տեղադրված են ՀՅԴ նախընտրական հռչակագիրն ու նախընտրական ծրագիրը: Կա նաեւ հետադարձ կապ բաժինը, որի միջոցով հնարավոր կլինի ցանկացած հարց հղել ու դրանց պատասխանները ստանալ: Կայքն առանձին բաժին ունի նախընտրական շտաբերի հետ կապված, որտեղ Google map-ով առանձին նշված են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածոքում ՀՅԴ նախընտրական բոլոր շտաբերի տեղերը: Այստեղ նաեւ նշված են, թե որ հասցեներում են տեղակայված այդ շտաբերը, ովքեր են պատասխանատուները, նշված են այն կոնտակտները, որոնցով կարելի է միանգամից կապ հաստատել այդ շտաբերի կամ նրանց պատասխանատուների հետ:
Կայքում տեղադրված են նաեւ ՀՅԴ թեկնածուների համամասնական եւ մեծամասնական ցուցակները` լուսանկարներով ու կենսագրություններով: Իսկ պատկերասրահի եւ վիդեոների բաժիններում պարբերաբար կտեղադրվեն բոլոր տեսագրություններն ու լուսանկարները:
ՀՅԴ-ն ունի նաեւ իր ֆեյսբուքյան էջերը, ու նաեւ այլ սոցցանցերում իր պատուհանները, որոնց միջոցով նույնպես կիրականացվի քարոզարշավ:
Կայքը պատրաստվել է «Ստուդիո Ուան» ընկերության կողմից: Պատրաստելուց հետապնդվել է երկու նպատակ.  հարմար ու պարզ լինի ,հեշտ օգտագործվող, այսինքն կայքի ցանկացած բաժին կարելի է հասնել առավելագույնը 3 քլիքով, ինչը կայքը դարձնում է շատ հասանելի, ստեղծում է կայքը շատ արագ գտնելու հնարավորություն: Երկրորդ հիմնական նպատակը անվտանգությունն է:
«Ստուդիո Ուան» ընկերության տնօերն Գեւորգ Գադուկյանը նշեց` «Փորձել ենք մաքսիմալ ապահովել կայքի անվտանգությունը: Կայքն ունի եռաստճան պաշտպանման համակարգ, ցանկացած հարձակման դեպքում գալիս է համապատասխան հաղորդագրություն կայքի ադմինիստրատորին եւ մաքսիմում հնարավորություն է ընձեռում արագ հակազդել այդ հարձակմանը: Կայքը պատրաստված է` օգտագործելով ժամանակակից բոլոր գործիքները, այն ավելի հեշտ օգտագործելի դարձնելու համար»:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply