Շվեյցարիան նախապատրաստվում է վաղը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 9, 2009 12:10

zurich_foto_wallpapers_002Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում կստորագրվի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, եթե վերջին պահին որևէ փոփոխություն ծրագրում չհայտնվի, Արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում:

Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ ստորագրելու են երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Նախապատրաստական աշխատանքների համար արդեն իսկ Բեռնից Ցյուրիխ է ժամանել Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օհուզ Դեմիրալը:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply