«Ղժղժան մի տղա ունի ՀԱԿ-ը` Նիկոլ է անունը…». Ռ. Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 14:07

Այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե կդադարի հարգել իր ընկերոջը` Սամվել Ալեքսանյանին, եթե վերջինս ընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը և բանավիճի նրա հետ` հավասարվելով նրան. «Ղժղժան մի տղա ունի ՀԱԿ-ը` Նիկոլ է անունը, գոռում է` ՄԱՊ-ի Ալիկը, ՍԱՍ-ի Արտակը: Ափսոս այստեղ լիքը աղջիկներ կան, ես դաստիարակված մարդ եմ, չեմ ուզում ասել իր իրական անունը»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանն իր կողմից խորհուրդ է տվել, որ Սամվել Ալեքսանյանի հետ բանավիճելու գնա Նիկոլ Փաշինյանի առաջնորդը, և Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ով է ավելի օգտակար` ինքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ես չեմ պատկերացնում Սամվել Ալեքսանյանին Նիկոլի հետ: Ալեքսանյանը տենց տասնյակ հազարավոր աշխատողներ ունի»,-ավելացրել է նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հանրապետականում կան անձինք, ովքեր չեն աջակցելու իրենց գործընկերներին` որպես օրինակ բերելով Տիգրան Արզաքանցյանին, ով ասել էր, թե չի աշխատելու Մանվել Բադեյանի համար, Ռուբեն Հայրապետյանը նկատել է. «Իսկ կարելի՞ է իմանալ` ո՞վ է Տիգրան Արզաքանցյանը: Կներեք` տեղը չեմ բերում, չեմ ճանաչում…»:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply