ՀՅԴ-ն ուզում էնաև վիրտուալ քարոզչություն իրականացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 14:13


«Իսկապես մենք այս ընտրությունների բոլոր հնարավորությունները օգտագործում ենք հասարակության հետ շփումներն ակտիվ, կենդանի դարձնելու համար»,- այսօր` ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համար ստեղծված կայքի շնորհանդեսի ժամանակ իր խոսքը սկսեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
Նա հավաստեց, որ ՀՅԴ-ի քարոզարշավը միշտ այդպես ակտիվ է լինում, եւ ՀՅԴ-ն բոլոր տիպի հնարավոր մեթոդներն ու միջոցներն օգտագործում է, որպեսզի դա դառնա ոչ միայն ընտրողի հետ անմիջական կապով իրականացվող ռեժիմ, այլեւ ընտրողներին բազմաթիվ հնարավորություններ տրվեն իրենց դիմելու հուզող հարցերով, գնհատեն խոսքը, գնհատեն ՀՅԴ ներկայացրած ծրագրերը:
«Եվ դրանով մենք, իհարկե, նաեւ շտկումներ կմտցնենք մեր ընթացքի մեջ, որովհետեւ այս ամենի արդյունքում է ձեւավորվելու այն հիմնական ծրագիրն ու հայեցակարգը, որով ՀՅԴ-ն պետք է Ազգային Ժողովում հետապնդի բոլոր բարձրացված հարցերի լուծումը: Եվ մեր նախընտրական ծրագիրն այդ տրամաբանությամբ է կառուցված, եւ այդ ծրագրից բխելու են կոնկրետ օրենքներ, կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ, կոնկրետ քայլեր»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նա հավելեց, որ ՀՅԴ-ն մնացած բոլոր հնարավորություններին զուգահեռ` հանդիպումներ, հանրահավաքներ, երթերն են եւ այլն: Գերագույն Մարմնի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ նաեւ այս կայքի միջոցով են իրենք իրենց ընտրողի առջեւ լուսամուտ, դուռ բացում, եւ կոչ արեց ընտրողներին` ակտիվորեն օգտագործել ՀՅԴ նոր կայքի հնարավորությունները, դիմեն իրենց հուզող հարցերով: Արմեն Ռուստամյանը խոստացավ, որ քաղաքացիների բարձրացված բոլոր հարցերը պատասխան կունենան. Եւ որեւէ մեկի բարձրացրած մտահոգությունը, շահագրգիռ քննարկումը, առաջարկությունը չի մնա անարձագանք:
«Մենք, իսկապես, դրանով կարող ենք միայն հարստացնել մեր քարոզարշավը»,- ասավ Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ կայքը շարունակելու է գործել նաեւ այս ընտրություններից հետո` նախագահական ընտրությունների ժամանակ եւս: Եվ այդ տրամաբանությամբ` կայքը շատ կարեւոր է լինելու այդ ամբողջ ընթացքում, ՀՅԴ ասելիքը հղկելու, հստակեցնելու, ծրագրերն ավելի իրական, ժողովրդի ցանկությամբ ու նրան համահունչ դարձնելու համար:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply