Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չի խաղա Լիբանանի ընտրանու հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2012 13:24

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը  բացառել է, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Լիբանանի ընտրանու հետ: Պատճառն այն է համարվել, որ հավաքականի հանդիպումների օրացույցը հագեցած է: Հիշեցնենք, որ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել էր մայիսին ընկերական հանդիպում անցկացնել:

Հայտնվել է նաև , որ հոկտեմբերին սպասվում է ՈւԵՖԱ-ի նախագահի Միշել Պլատինիի այցը Հայաստան:

Հայաստանի ԱԺ ընտրություններում Հայրապետյանն ընտրապայքարի է մասնակցելու և, պատգամավոր վերընտրվելու դեպքում, նա խոստացել է առաջին հերթին նախագիծ առաջարկել, որը կվերաբերի սպորտի մասին օրենքին:

Հիշեցնենք, որ Հայաստանում կա Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենք, սակայն դրա մի շարք դրույթները  չեն իրականացվում:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply