Գագիկ Ծառուկյանը` «ձևական կոալիցիայի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 12:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

«Ամեն ինչ էլ բացառված չէ։ Հիմնական խնդիրը՝ մենք պետք է մեր մեջ թշնամիներ ման չգանք։ Պետք է համախմբվածություն լինի, ընդհանուր բոլորը մտածեն երկրի հզորության, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Հիմնական խնդիրն է սա», – Հրազդան քաղաքում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Որովհետեւ ամեն մեկը պայքարում է մեկը մյուսի դեմ՝ ցեխ շպրտի, մեկը մյուսի մասին բաներ ասի․․․ այլ եթե այսօր դու մտածում ես երկրի ժողովրդի համար, ուրեմն մտածի երկրի ժողովրդի համար։ Անձնականի մասին մտածողը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու»,-ընդգծել է նա:

ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաեւ իր կուսակցությանը վերջերս անդամագրված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն պնդմանը, թե կոալիցիան ձեւական է եղել:

«Կոալիցիան ձեւական չի եղել։ Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանը ասել էր, դա՝ ասում է, կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների՝ միասնական աշխատելու, դրա համար է ինքը ասել», – նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ «Թե չէ՝ այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում։ Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ․․․»։

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply