Հույսերը չարդարացան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2012 12:37

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  69 կգ քաշային ծանրորդների մրցաշարում Հայաստանից հայտավորված էր երկու ծանրորդ, սակայն նրանք անմասն մնացին խաղարկված պարգևներից: Վանիկ Ավետիսյանը երկամարտում բավարարվեց 4-րդ տեղով`316  (144 + 172) կգ: Իսկ ահա, Սամվել Գրիգորյանը հանգրվանեց 10-րդ հորիզոնականում` 305 (140 + 165) կգ: Իսկ չեմպիոն դարձավ ադրբեջանցի Աֆգան Բայրամովը` 321 (143 + 178 ) կգ:  Նրան հաջորդեցին` ֆրանսիացիներ Վենսելա Դաբայան` 318  (143 + 175) կգ և  Բեռնարդին Կինգու Մատաման` 318  (145 + 173) կգ:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply