Զոլյանը ԲՀԿ-ին չի անդամագրվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 11:46

«Նման բան չկա»,-այսպիսի պատասխան է տվել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հարցին, թե արդյոք Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ այսօր «168 ժամ» թերթը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր թե Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Զոլյանի ԲՀԿ-ական դառնալու մասին խոսակցություններն ակտիվացան այն պահից, երբ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նրան խիստ նկատողություն հայտարարեց` առանց զգուշացնելու երկրից բացակայելու համար: Զոլյանն էլ նախարարի որոշումն անհիմն որակեց և հայտարարեց, որ այն կբողոքարկի դատարանում` միաժամանակ կոշտ քննադատություն հնչեցնելով Աշոտյանի հասցեին:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply