ՀՅԴ երիտասարդական միությունը դեմ է Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 11:11

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր ևս դեմ է արտահատվել Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 12-ին, ժամը 15.00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ Ակումբում» տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր:

Փոխարենը երիտասարդները կազմակերպիչներին հորդորում են նախ Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա Անկարայում` Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

«Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Քանի դեռ ամեն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինվոր է զոհվում, քանի դեռ ագրեսոր Ադրբեջանը չի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը և վերջապես չի դադարել պետական մակարդակով Արցախի և ՀՀ հասցեին ռազմատենչ և ֆաշիստական հայտարարություններ անել՝ նման միջոցառումներն անթույլատրելի են:

Փոխարենը՝ կազմակերպիչներին հորդորում ենք` նախ Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա անկարայում` Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն»,-ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply