«168 ժամ». Զոլյանը ԲՀԿ-ակա՞ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 11:01

«168 ժամ»-ի տեղեկություններով` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երեկ ԲՀԿ-ից թերթին չի հաջողվել պարզել` արդյոք այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Ս. Զոլյանի միջև: Պատճառը Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply