Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կանձրևի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 10:27

Հանրապետության տարածքում այսօր՝ ապրիլի 12-ին, եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով, ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ:

Հատկապես առատ տեղումներ են սպասվում հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օրվա ընթացքում սպասվում է անձրև, հնարավոր են առատ տեղումներ, քամի` 12-15մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը` ցերեկը +19+21, երեկոյան +12+14:

Meteo-tv-ն զգուշացնում է, որ  Հայաստանի գետերում` տեղումների ինտենսիվությամբ, ձնհալով և բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, սպասվում է ջրի ելքերի մեծացում, և հնարավոր է վտանգավոր իրավիճակի առաջացում: Գարնանային վարարումների վտանգավոր հետևանքներից զերծ լինելու համար առաջարկվել է ձեռնարկել մի շարք աշխատանքներ, այդ թվում` հեղեղատարների և գետերի հունի մաքրում, ափապատնեշների ամրացում և բարձրացում:

 

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply