Երևանում շտապօգնության մեքենա է վթարի ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2012 10:24

Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկություն է ստացվել ապրիլի 11-ին` ժամը 23.50-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության «Ֆորդ տրանզիտ» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմքենաները: Պատահարի հետեւանքով շտապօգնության մեքենայի վարորդ Վարդան Ներսիսյանը, բուժքույր Ռիմա Գեւորգյանը և բժիշկ Կարեն Սիմոնյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply