Սիրիայում զինադադարն ուժի մեջ է. առավոտյան 6-ից չեն կրակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 10:23

Սիրիան հայտարարել է, որ զինադադարն ուժի մեջ է ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի պլանի համաձայն: Բանակը մարտական գործողությունները դադարեցրել է: “Ալ Արաբիան” ու “Ալ Ջազիրան” հաստատում են, որ կրակոցներ չկան, սակայն Արևմուտքը Բաշար Ասադի նկատմամբ կասկածներ ունի: Ամենաթեժ կետում, Հոմս քաղաքում նույնպես հանգիստ է, չնայած գիշերը  կրակոցները շարունակվում էին:

Ֆրանսիան  պնդում է Սիրիա դիտորդներ ուղարկել, իսկ Բրիտանիան ապստամբներին ռազմական օգնություն  է խոստանում: Ինքը` Քոֆի Անանը նշում է, որ եթե անգամ լրիվ կրակոցները դադարեցնել չստացվի, միևնույն է, լարվածությունը կթուլանա, ու դա մեծ հաջողություն կլինի: Որոշիչ է լինելու Ռուսաստանի կարծիքը. եթե Մոսկվան որոշի, որ Ասադը ՄԱԿ-ի որոշումը սաբոտաժի է ենթարկում, ապա օտարերկրյա միջամտությունը Սիրիայում անխուսափելի է: Իսկ Ռուսաստանն առայժմ բավարարվում է Ասադի հասցեին նախատինքով ու արյունահեղության համար մեղադրում է ապստամբներին:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply