Ավտովթարից մահացել է պատգամավոր Մելիք Գասպարյանը, մեկ այլ պատգամավոր հիվանդանոցում է

Օրվա լուր | | October 9, 2009 11:30

Մելիք Գասպարյան

Մելիք Գասպարյան

Երեկ Երևան-Սևան ճանապարին` 32-րդ կմ-ին, ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, 58-ամյա Մելիք Գասպարյանը: Մերսեդես C500 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Մեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը և մյուս ուղևոր, ԱԺ պատգամավոր, 50-ամյա Խաչիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ինչպես «Անկախ»-ին հաղորդեցին ոստիկանությունից, դեպքի

Խաչիկ Մանուկյան

Խաչիկ Մանուկյան

այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, կատարվում է նախաքննություն:

Մելիք Գասպարյանը ծնվել է 1951-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում:

1973-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

1999-2003 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 45 ընտրատարածքից: 2007-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

2006-ից ՀՀԿ անդամ է:

Մելիք Գասպարյանը ամուսնացած էր, ուներ 4 երեխա:

Դիտվել է 2713 անգամ:
Print Friendly

Leave a Reply