Ավելի քան 20 հետցնցում է գրանցվել Ինդոնեզիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 8:28

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, Սումատրայի արևմտյան ափամերձ հատվածում ընդհանուր առմամբ 23 ցնցում է գրանցվել:Դրանցից ամենահզորը եղել է 8,7 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը 459 կմ Բանդա Աչեխից հարավ-արևմուտք է գտնվում: Ցնցումներ են զգացվել նաև Թաիլանդում , Սինգապուրում և Հնդկաստանում:  8 մագնիտուդից բարձր ցնցումների մի ամբողջ շղթա է դրան հետևել:

Ցոնբամիի նախազգուշացման ԱՄՆ կենտրոնից նոր նախազգուշացում է արվել Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում ցունամիի առաջացման  հավանականության մասին:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply