Բոչելլին բացօթյա համերգ կտա Ազատության հրապարակում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 12, 2012 9:34

Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելլին ապրիլի 22-ին բացօթյա համերգ կտա Երեւանի Ազատության հրապարակում: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բոչելիի պաշտոնական կայքը: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանը, ապա կհաջորդի համերգը Լեհաստանում ապրիլի 29-ին: Նա ելույթ կունենա «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում:                                                                               Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ընթանում են վերջնական բանակցությունները` երգացանկի հստակեցման եւ այլ հարցերի շուրջ: Ծրագիրը կիրականանա մասնավոր հատվածի աջակցությամբ, սակայն դեռեւս չի նշվում կազմակերպության անունը:

facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է համերգի էջը, որտեղ մեր հայրենակիցները մեծ գոհունակություն են հայտնում համերգի կազմակերպման առթիվ:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply