Աշխարհի ամենախելացի ազգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 5:10

Կանադական Օնթարիոյի Ուոթերլու համալսարանի գիտնականները կարողացել են որոշել, որ այդ ազգի ներկայացուցիչներն իրենց մտավոր զրագացման առավելագույն մակարդակին հասնում են արդեն կյանքի 25-րդ տարում` այդ տարիքում դառնալով այնքան խելացի, որքան մյուս ազգի ներկայացուցիչները` 40 տարեկանից հետո:

Ուսումնասիրության տվյալներով, նման ունակություններով են օժտված Ծագող արևի երկրի բնակիչները, որոնց մտավոր ունակությունների զարգացման պրոցեսն արմատապես տարբերվում է  մյուս ազգերի նույնանման ցուցանիշից:

Համեմատության համար, Միացյալ նահանգների բնակիչները շարունակում են կատարելագործել մտավոր ունակությունները ողջ կյանքում, իսկ գլխուղեղի բարձրագույն արդյունավետության շրջանը նրանց մոտ համապատասխանում է 45-55 տարեկանի հետ: Ընդ որում, 75 տարեկանում ճապոնացիների միտքը դեռևս պարզ է ու ավելի սթափ,քան ամերիկացիներինը:

 

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply