Գեղեցկությունը շատ չպիտի լինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 4:53


Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք տարված են էսթետիկ վիրաբուժությամբ ու արմատապես, հիմնովին փոխում են արտաքինը, կարող են բախվել մի հսկայական խնդրի, որը  միշտ չէ որ ի զորու է հաղթահարել անգամ  լավ մասնագետը:

Ամերիկացի մասնագետների խոսքով, նման խնդիր է անձի ճգնաժամը, որը սրվում է արտաքինի փոփոխման հետ: Դա բացատրվում է նրանով, որ կատարելության պակասը նրանց անձի մի մասն է ու այդ բնույթի ցանկացած փոփոխություն հանգեցնում է ինքնորոշման խնդիրների: Իսկ եթե հավելենք այն փաստը, որ պլաստիկ վիրաբուժությունը միշտ չէ , որ արդարացնում է հույսերը…

Այսինքն` անձի ճգնաժամը նման կանանց մոտ դիտվում է նաև ավելի վաղ, միչ վիրահատությունը. հենց այդ հոգեբանական խնդիրն էլ մղում է նրանց պառկել վիրադանակի տակ:

 

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply