Սահակաշվիլին թշնամիներին զայրացնում է իր գյուղական բանակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2012 4:32

Յուրաքանչյուր գյուղ կունենա պահեստայինների իր ջոկատը, որոնք կստանան տեղական արտադրության զենք:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է, որ մինչև ամառ երկրում կհայտնվի  տեղական գյուղերից 70 հազար վերապատրաստված պահեստային: “Դելտա” ռազմական գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ վրաց առաջնորդը նշել է, որ 30-հազարանոց բանակի համալրումն արդեն զայրացնում է թշնամիներին:

“Մենք արդեն սկսել ենք Վրաստանի պահեստային համակարգը վերստեղծել: Մենք 30- հազարանոց զինված ուժ ունենք, բացի այդ, մեզ պահեստայիններ են հարկավոր: Եվ մենք արդեն ֆենոմենալ արդյունք ունենք: Բոլոր այն գյուղերը, ուր ոտք է դրել ՊՆ-ն պահեստային  զորքերին անդամագրվել են բոլոր հասուն տղամարդիկ` անկախ էթնիկ պատկանելությունից”:

2013-ին Սահակաշվիլու կանխատեսումներով երկրում 150 հազարանոց պահեստային բանակ կլինի: Ու սեփական պաշտպանություն կունենա յուրաքանչյուր վրացական գյուղ: “Դա նշանակում է, որ յուրաքանչյուր գյուղ իր ջոկատը կունենա ու դա անվտանգության ամենաամուր երաշխիքն է:2008-ին մենք տեսանք, որ մեզ անհրաժեշտ է ներքին տարածքային պաշտպանություն և ոչ ոք մեզնից բացի, դա չի անի”:

 

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply