ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ալիևի և Սարգսյանի հանդիպումը որակել են հաջողված

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 10:55

nakhagahՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ երեկոյան երկկողմ հանդիպում են ունեցել Քիշնևում, քննարկել են Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը: Հանդիպումը տեղի է ունեցել Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում:

Հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերլզյակովը, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հայտարարել է, որ նախագահների զրույցը եղել է «լուրջ և կառուցողական»: Իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նշել է, որ նախագահները լրջորեն քննարկել են Ղարաբաղի հարցը և «երկու կողմից էլ ընդունվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կներառվեն հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթում»: Բրադկեն նաև նշել է, որ հանդիպման կարևոր ձեռքբերումներից է մոտ ապագայում նորից հանդիպելու պայմանավորվածությունը:

«Վեստի»-ն  հաղորդում է, որ այսօր` հոկտեմբերի 9-ին Ալիևն ու Սարգսյանը նախատեսում են բանակցել Ղարաբաղի հացի կարգավորման շուրջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: «Նախորդ հանդիպումները որոշակի արդյունք ունեցել են, համոզված եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply