Ստորգետնյա թունելը վերջ կդնի ռուս-ամերիկյան սառը պատերազմին. La Repubblica

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 20:02

Չինաստանի գլխավորությամբ 34 երկրներ մեծ խանդավառությամբ են ընդունել Բերինգի նեղուցի հատվածում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրար կապող թունելի կառուցման գաղափարը, գրում է իտալական  La Repubblica թերթը:

«Երկու երկրների միջև սառը պատերազմում իսկական վերջակետ կարող է դառնալ 150 կմ երկարությամբ ստորգետնյա թունելը: Այս նախագիծը եղել է ռուս մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի մեծ երազանքը, և այն իրականություն կդառնա, եթե դրան չխոչընդոտեն նոր սառը պատերազմներն ու բաժանարար պատերը»,- գրում է Դանիելե Մաստրոջակոմոն:

Թերթի համաձայն` նախագծի իրագործման աշխատանքները կսկսվեն 2 տարուց, «այնուհետև պետք է սպասել մինչև 2030 թ.-ը»:

Worldlink կոչվող նախագիծը երկաթգծերի ցանց է, որը Ստամբուլը կկապի Վարշավային, այնուհետ Անդրսիբիրյան մագիստրալով կհասնի Սիբիրի ծայրամասին:

La Repubblica-ն գրում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց կապող ստորջրյա թունելի երկարությունը կրկնակի կգերազանցի Լա Մանշի թունելին: Մոտ 100 մետր տրամագծով խողովակում կկառուցվի ոչ միայն արագընթաց երկաթուղային ճանապարհ, այլև մարդատար ու բեռնատար ավտոտրանսպորտային մայրուղի:

«Ամենագլխավորը` այնտեղով կանցնեն նավթատար և գազատար, որոնցով հումքը կհասնի Հյուսիսային Ամերիկայի 48 նահանգներին»,- գրում է հոդվածագիրը:

Ըստ թերթի` նախագծին մասնակցել ցանկացող ընկերություններն եկամտի առավել մեծ հույսեր ունեն առևտրից:

Նախագծի ընդհանուր արժեքը 65 մլրդ դոլար է:

Tert.am

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply