Երջանկության ցուցանիշով Հայաստանը 122-րդ տեղում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 19:54

ԱԿ-ի պատվերով ԱՄՆ Կոլումբիական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել` պարզելու համար` որոնք են աշխարհի ամենաերջանիկ երկրները: Հետազոտությանը մասնակցել է 156 երկրի 15 տարեկանից բարձր 1000-ական բնակիչ: Նրանք պատասխանել են մի քանի հարցերի, որոնց արդյունքում պարզվել է նրանց երջանկության մակարդակը:

Հայաստանն իր քաղաքացիների երջանկության ցուցանիշով զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը: Ռուսաստանը 76-րդ տեղում է, Ադրբեջանը` 116-րդը, Վրաստանը` 146-րդը:

Հետազոտության համաձայն` առաջին տեղում Դանիան է, այնուհետև հաջորդում են Շվեդիան ու Կանադան: Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Ավստրալիան, Վենեսուելան, Ֆինլանդիան, Իսրայելը:

Նախկին Խորհրդային Միության երկրներից բարձր ցուցանիշով աչքի է ընկել Թուրքմենստանը: Ղազախստանը 59-րդն է, Բելառուսը` 62-րդը, Ուզբեկստանը` 79-րդը, Ուկրաինան` 91-րդը, Տաջիկստանը` 115-րդը:

«Ամենադժբախտ» երկրներն են Չադի Հանրապետությունը, Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետությունը, Հաիթին, Բուրկինա Ֆասոն և Կամբոջան:

Tert.am

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply