Ամերիկացիներին կոչ է արվում ամուսնանալ` տնտեսությունը փրկելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 19:50

Ընտանեկան հարցերով ամերիկացի փորձագետները զեկույց են հրապարակել, որի համաձայն` ամուսնացած քաղաքացիների կյանքը նպաստում է երկրի տնտեսական աճին: Փորձագետները պարզել են, որ ամուսնալուծություններն անդադար իջեցնում են տնտեսական աճի ցուցանիշը:

ԱՄՆ-ում «ամուսնալուծությունների հեղափոխությունը» սկսվել է 1960-ականներին և շարունակվել մինչև 1970-ականների կեսերը: Այդ ժամանակահատվածում ամուսնալուծություններն ավելացել են եռակի: Դրանց մակարդակը շատ բարձր է նաև այսօր:

ԱՄՆ Ամուսնության ու կրոնի ինստիտուտի աշխատակիցների խոսքով` «մարդկային կապիտալը, իսկ մասնավորապես` նրա գիտելիքներն ու աշխատանքն են տնտեսական աճի ամենագլխավոր բաղկացուցիչները»:

«Ամուսնությամբ աշխատանքի արդյունավետությունն աճում է 27%-ով: Իսկ ամուսնալուծությունը, որը դարձել է ամերիկյան մշակույթի մի մասը, զրկում է արդեն նախկին ամուսիններին արդյունավետ լինելու անհրաժեշտությունից և դրանով անընդմեջ խոչընդոտում պետության տնտեսական աճին»,- ասվում է զեկույցում:

Heritage Foundation-ի անցկացրած հետազոտության արդյունքներով` ընտանիք ունեցող ամերիկացիների ավելի քան 80%-ը տուն ունի, իսկ միայնակ կանանց ու տղամարդկանց միայն 50%-ը կարող է իրեն թույլ տալ տուն գնել կամ վերցնել հիփոթեքով:

Ամուսնության ու կրոնի ինստիտուտի հետազոտողներն ի հայտ են բերել «ամուսնանալու 162 պատճառ»: Ամուսինների աշխատանքի արդյունավետությունն ու տնտեսական կայունությունն ընդամենը 49-րդ տեղում են: Ամենակարևոր պատճառներից են կյանքի լավ որակը, կայունություն ու վստահելի հարաբերությունները երեխաների հետ:

Tert.am

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply