Կազմվել է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների ցուցակը

Օրվա լուր | | October 9, 2009 11:56

Հարվարդի համալսարանԱյս տարի  աշխարհի լավագույն համալսարան է ճանաչվել Հարվարդի համալսարանը:

Լավագույն համալսարանների ցուցակը հրատարակել  է «Times Higher Еducation» բրիտանական շաբաթաթերթը: «Times» թերթի հավելվածը  սկսած 2004թ.-ից  ամեն տարի ներկայացնում է լավագույն համալսարանների ցուցակը:

Այս անգամ համալսարանների վարկանիշները որոշելիս հաշվի են առնվել տարբեր համալսարանների 9386 դասախոսների ու 3281 գործատուների կարծիքը:

Գնահատվել է ոչ միայն համալսարաններում կրթության որակը, այլև գիտահետազոտական աշխատանքների կատարումը:

200-ից առաջին 16 տեղերը զբաղեցրել են ամերիկյան և բրիտանական համալսարանները:

Չնայած ամերիկյան համալսարանները զբաղեցնում են 200 տեղերից 54-ը, սակայն ասիական համալսարանների թիվն այս տարի ավելացել է` կազմելով 32:

Մոսկվայի պետական համալսարանը զբաղեցրել է 155-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի համալսարաններից ոչ մեկի անունը չկա այս ցուցակում:

Ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ`http://www.timeshighereducation.co.uk/Rankings2009-Top200.html :

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply