Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 72,64 մլրդ դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 18:55

Աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կարլոս Սլիմի կարողությունը անցած տարվա վերջից  ավելացել է 13,7 տոկոսով և ներկայումս կազմում է  72,64 դոլար:

Միայն անցած տարի նրա կարողությունը գնահատվում էր 69 մլրդ դոլար: Մեքսիկացին արդեն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է  մոլորակի ամենահարուստ մարդկանց առաջին հորիզոնականը:

Փորձագետները, վերլուծելով իրադրությունը, հանգել են այն եզրակացության, որ դրան նպաստել է երկրում տիրող հանգիստ իրադրությունը:

Ի դեպ,հեռուստահաղորդակցությունների մագնատը լիբանանցի մանրավաճառի  ժառանգ է, որը Մեքսիկա է տեղափոխվել անցած դարում:

Կառլոս Սլիմը մեկենաս է , ու արվեստի գործերի մեծ գնահատող ու հավաքորդ: Նա շատ է գնահատում Օգյուստ Ռոդենին: Իսկ կյանքում նա հաջողակ է, որի բախտը բերում է նույնիսկ ճգնաժամի պայմանններում:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply