Ուզբեկստանում բժիշկների ու դասատուների աշխատավարձի մի մասը սերբական ճտերով են վճարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 18:29

Ուզբեկստանի Բուխարայի շրջանի բյուջետային աշխատողներին աշխատավարձի մի մասը, ըստ տեղի լրագրողների տվյալների, վճարել են հավի ճտերով:

“Մեզ յուրաքանչյուրիս ստիպել են 10-ական ճուտ վերցնել: Յուրաքանչյուր ճուտը գնահատվել է 5,5 հազար սում (3 դոլար` պետական , 2 դոլար` “սև շուկայի”  փոխարժեքով). իսկ տեղական ճտերն ավելի էժան են: Չվերցնել չէինք կարող, պարտադրել են”, ասել է ուսուցիչներից մեկը:

Սակայն ուսուցիչներին ու բժիշկներին  ճտեր պարտադրելու փաստը, որոնց աշխատավարձը չի գերազանցում 100 դոլարը, իշխանությունները  մերժում են: Տեղական պետական օրգանները պնդում են, որ ճտերը բաժանվում են կամավորական հիմունքներով ու դրական արդյունք են տվել: Եթե բանն այսպես շարունակվի, ապա թռչնաբուծության դրական փորձը կտարածվի նաև հանրապետության մյուս շրջաններում: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ճտերը փոխարինվեն այլ կենդանատեսակով, ասենք`  Ուկրաինայից բերված հորթերով:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply